Հիմնադրամ

 «Լևոն Խեչոյան»

մշակութային բարեգործական հիմնադրամ

 

Հիմնադրամի նպատակների իրագործման սկզբունքը մշակույթն է, իր գաղափարախոսական, հայեցակարգային ընկալմամբ։ Այս համատեքստում Հիմնադրամի նպատակներն են.
Լևոն Խեչոյանի մշակութային, հասարակական ժառանգության ուսումնասիրությունը, հրապարակումը, տարածումը, միջազգայնացումը.
Լևոն Խեչոյանի հիշատակի հավուր պատշաճի հավերժացումը՝ տուն – թանգարան – հուշահամալրի, նրա անունը կրող հաստատության ստեղծում, անվանակոչություններ և այլն.
– այլ մշակույթի ճյուղերի՝ գրականություն, կինո, երաժշտություն, կերպարվեստ և այլն, խրախուսումը, տարածումը, միջազգայնացումը.
կրթություն – առաջնահերթորեն՝ (միջնակարգ և բարձրագույն) մշակութային, հումանիտար ոլորտների խրախուսումը, ծրագրերի իրականացումը։ Քննարկելի են էկոլոգիայի, բնական գիտությունների, այլ ոլորտներում կրթական ծրագրերը.
Շրջակա միջավայր -տեսական և գործնական նախագծերի մշակումը, խրախուսումը, իրականացումը.
Գիտություն – տեսական և գործնական նախագծերի մշակումը, խրախուսումը, իրականացումը։ Առաջնահերթ են հումանիտար գիտությունները, հատկապես՝ գրականա – լեզվագիտական, ապա նաև՝ հումանիտար այլ ճյուղերը, բնական գիտությունները։
Ելակետ ունենալով Լևոն Խեչոյանի անձի, ժառանգության բացառիկ արժեքի գիտակցումը, Հիմնադրամի գործունեության առարկան, մշակույթը, որպես գաղափարախոսություն, աշխարհայացք ընկալող հասարակական գիտակցության ձևավորումը, այս հայեցակարգի հանդեպ պետական հատուկ հոգածության ապահովումն է։

Հիմնադրամն իրականացնում է հետևյալ գործունեության տեսակները.
մշակույթային, բնապահպանական ծրագրեր.
գիտական և կրթական ծրագրեր.
հեռուստա և ֆիլմարտադրություն.
հրատարակչական գործունեություն և ցուցահանդես-վաճառքներ.
մասնակցություն պետական ծրագրերի իրականացմանը, իր կանոնադրական խնդիրների շրջանակներում.
բարեգործություն.
ՀՀ-ում հիմնադրամների համար չարգելված և իր նպատակներից բխող այլ գործունեություն:

LevonKhechoian.com